Պորտուգալիայի Սուպերգավաթի համար խաղում «Պորտուն» հաղթեց «Սպորտինգին»՝ 4-3 (լրացուցիչ ժամանակ):
«Սպորտինգը» 24-րդ րոպեից հետո հաղթում էր 3-0 հաշվով․ աչքի էին ընկել Գոնսալո Ինասիոն, Պեդրո Գոնսալվեսը և Ջովանի Կուենդան:
«Պորտուն» Գալենոյի դուբլի և Նիկոյի գոլի շնորհիվ հանդիպումը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ: Հաղթական գոլը 101-րդ րոպեին խփեց կիսապաշտպան Իվան Խայմեն։
«Պորտուն» ռեկորդակիր է Պորտուգալիայի Սուպերգավաթում հաղթանակների քանակով (24):
























































