«Լիվերպուլն» ընկերական խաղում հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»․ հանդիումն ավարտվել է 3-0 հաշվով։
Խաղը կայացել է Կոլումբիայի (ԱՄՆ) «Ուիլյամս-Բրայս» մարզադաշտում։
Մերսիսայդցիների կազմում գոլի հեղինակ դարձան Ֆաբիո Կարվալյոն, Կերտիս Ջոնսը և Կոնստանտինոս Ցիմիկասը:
Օգոստոսի 10-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Սուպերգավաթի խաղում կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ։ «Լիվերպուլը» օգոստոսի 11-ին ընկերական հանդիպում կանցկացնի «Սևիլիայի» հետ։
























































