Ուգանդացի մարզիկ Ջոշուա Չեպտեգին Փարիզի (Ֆրանսիա) Օլիմպիական Խաղերում ոսկե մեդալ է նվաճել 10000 մ վազքում:
Նա օլիմպիական ռեկորդ է սահմանել 26:43.14 ժամանակով։
Եթովպիայի ներկայացուցիչ Բերիհա Արեգավին 26:43,44 արդյունքով արծաթե է նվաճել։ Բրոնզե մրցանակը բաժին է հասել ամերիկացի Գրանտ Ֆիշերին:
27-ամյա Չեպտեգին դարձել է Օլիմպիական Խաղերի կրկնակի չեմպիոն։ Տոկիո 2020-ում նա հաղթել էր 5000 մ և արծաթե մեդալ նվաճել 10000 մ վազքում։