Միլանի «Ինտերն» ընկերական խաղում ոչ-ոքի է խաղացել «Պիզայի» հետ, հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով:
Բ Սերիայի ակումբի կազմում գոլի հեղինակ է դարձել Գաբրիելե Պիչինինին։ Ներաձուրիների կազմում 90+7-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Յան Բիսեկը:
Միլանյան թիմի կազմում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։
«Ինտերը» օգոստոսի 7-ին ընկերական հանդիպում կանցկացնի «Ալ-Իթիհադի», իսկ 11-ին՝ «Չելսիի» հետ։
























































