Նորվեգիայի ֆուտբոլային ասոցիացիան կարող է հրաժարվել VAR-ից, հայտնում է TV2.no-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հարցը կքննարկվի 2025 թվականի մարտին կայանալիք ֆուտբոլային համագումարում։ Այնուհետև VAR-ը կարող է չեղարկվել, եթե ձայների մեծամասնությունը դրան քվեարկի դեմ:
Մինչ այդ կստեղծվի աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի նորվեգական ֆուտբոլում VAR-ի առավելություններն ու թերությունները։ Խումբը կազմված կլինի ակումբի ներկայացուցիչներից, երկրպագուներից, խաղացողներից, մարզիչներից և մրցավարներից։
Նորվեգիայում երկրպագուները դեմ են VAR համակարգի կիրառմանը։ Բողոքի ակցիաներից մեկը տեղի է ունեցել ազգային առաջնության 15-րդ տուրի «Լերկենդալ» մարզադաշտում «Ռոսենբորգ»-«Լիլեստրոմ» հանդիպման ժամանակ։ Երկրպագուները ի նշան բողոքի ձկան կոտլետներ նետել խաղադաշտ, ինչի պատճառով խաղը դադարեցվել է։
Ավելի վաղ Անգլիայի առաջնությունում նույնպես VAR-ը վերացնելու խոսակցություններ կային։ Այնուամենայնիվ, ընդհանուր ժողովում անգլիական ակումբների մեծամասնությունը կողմ է եղել VAR համակարգի շարունակական կիրառմանը: 20 ակումբներից միայն «Վուլվերհեմփթոնն» է դեմ քվեարկել։
























































