Պորտուգալական «Պորտուն» ընկերական խաղում 4։0 հաշվով առավելության հասավ Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» նկատմամբ։
«Վիշապների» կազմում դուբլ գրանցեց «Բարսելոնայի» իսպանացի նախկին կիսապաշտպան Նիկո Գոնսալեսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Իվան Խայմեն և Գոնսալու Բորխեսը։
Պորտուգալիայի ազգային հավաքականի և «Ալ Նասրի» ավագ Կրիշտիանու Ռոնալդուն հայտավորված չէր հանդիպմանը։