Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականն ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Այս մասին հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Երրորդ տեղի համար խաղում Հայաստանի հավաքականը 53:79 հաշվով պարտվեց Ալբանիայի հավաքականին:
Հայաստանի կազմում ամենաշատ միավորները վաստակեցին Հայկ Կարախանյանը և Սեբաստիան Հացակորզյանը: Կարախանյանը վաստակեց 11 միավոր, 3 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում:
Իսկ Սեբաստիան Հացակորզյանը վաստակեց է 11 միավոր, 8 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում:
Ստացած վնասվածքի պատճառով խաղին չկարողացան մասնակցել թիմի առանցքային խաղացողներ Գրեգորի Ղազարյանը և Վիլյամ Ղարաբեկյանը: