Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրի Մախաչկալայի «Դինամոյի» դեմ խաղում «Կրասնոդարը» երկրորդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց՝ 0-0։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և «Ցլերի» ավագ Էդուարդ Սպերցյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և SofaScore-ի վարկածով ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը հայտավորված էր խաղին, սակայն խաղալու հնարավորություն չստացավ։
Այսպիսով անցկացված երկու տուրերից հետո «Կրասնոդարը» վաստակած երկու միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը։