2024 թվականին Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերում ջրացատկի մրցաշարում խաղարկվել է առաջին մեդալների հավաքածուն։
Չինացի մարզիկներ Չեն Յիվենն ու Չանգ Յանին դարձել են տրամպլինից սինքրոն ցատկի օլիմպիական չեմպիոններ։
Ամերիկացի ցատկորդներ Սառա Բեկոնը և Քեսսիդի Կուկը նվաճել են արծաթե մեդալներ։ Բրոնզը բաժին հասավ բրիտանացի Յասմին Հարփերին և Սքարլեթ Մյու Յենսենին։
Սա Չինաստանի 2-րդ ոսկին է 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերում։