Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում «Ուրարտուն» հյուրընկալվել էր չեխական «Բանիկին»։
Հանդիպումն ավարտվեց չեխական թիմի հաղթանակով՝ 5-1 հաշվով։ Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել երևանյան թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն։
«Շնորհավորում եմ մրցակցին հաղթանակի կապակցությամբ։ Մեր երիտասարդ թիմը փորձ ձեռք բերեց այս խաղից հետո։ Երկրպագուներով լի մարզադաշտը ևս էմոցիաներ հաղորդեց։ Որոշիչն այս խաղում հանդիպման տեմպն էր, մենք սովոր չէինք այս արագությանը, որը ցուցաբերեց մրցակիցը։ Ճիշտ եզրակացություններից հետո մեր թիմը կդառնա ավելի ուժեղ։ Մենք սովոր չէինք նման արագության ֆուտբոլի, դա մրցակցի առավելությունն էր։
Դիմակայությունը բաղկացած է երկու խաղից և կփորձենք լավ պատրաստվել երկրորդ խաղին»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գունկոն։