MLS-ի Բոլոր աստղերի թիմն ընկերական խաղում պարտվել է Մեքսիկայի առաջնության աստղերի թիմին՝ 1-4: Հանդիպումը կայացել է Կոլումբոսի մարզադաշտում։
Հաղթողների կազմում գոլեր խփեցին Մաքսիմիլիանո Մեսան, Խուան Ֆրանցիսկո Բրունետան, Ուսամա Իդրիսին և Գերման Բերտերամեն։ Պարտվող թիմի միակ գոլը խփեց «Կոլամբուսի» կոլումբիացի հարձակվող Չուչոն։
MLS-ի թիմի կազմում խաղացել են Քրիստիան Բենտեկեն, Ժորդի Ալբան, Սերխիո Բուսկետսը, Ֆեդերիկո Բերնարդեսկին, Ուգո Լյորիսը։ Հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածքի պատճառով բաց է թողել հանդիպումը։
Այս հանդիպմանը մասնակցել է նաև «Կոլամբուսի» ուրուգվայահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը, ով դարձել է գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով աչքի ընկնել Չուչոյին։