Դատարանը մերժել է Մադրիդի «Ռեալի», «Միլանի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Ռոբինյոյի փաստաբանի՝ խմբակային բռնաբարության համար նշանակված ազատազրկման ժամկետը կրճատելու պահանջը։ Նախկին ֆուտբոլիստը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է Globo Esporte-ն։
Ըստ աղբյուրի՝ մայիսին նախկին ֆուտբոլիստի փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ նրա կատարած հանցագործության կարգավիճակը «ծանրից» փոխելու նպատակով, սակայն դատարանը մերժել է։
Հիշեցնենք, որ Ռոբինյոն 2017 թվականին դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման՝ 2013 թվականին Միլանի գիշերային ակումբմերից մեկում խմբակային բռնաբարություն կատարելու համար։ Ռոբինյոն և իր 4 ընկերները, ըստ իտալական արդարադատության, բռնության են ենթարկել երիտասարդ ալբանուհուն, որը այդ օրը նշում էր իր ծննդյան տարեդարձը։