«Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը նոր մրցաշրջանի առաջին տուրի «Ռուբինի» դեմ խաղում (2:4) խփել է իր առաջին գոլը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։
«Ռուբինի» հետ խաղում 22-ամյա հայը խաղադաշտ է դուրս եկել ընդմիջումից անմիջապես հետո ու 71-րդ րոպեին դարձել գեղեցիկ գոլի հեղինակ։ Երկրպագուներն արդեն սկսել են նրան համեմատել Էդգար Սևիկյանի հետ, որին փոխարինել է այս ձմռանը։
Հիշեցնենք, որ 22-ամյա խաղացողը «Նիժնի Նովգորոդ» է տեղափոխվել «Ալանիայից» 100 հազար եվրոյի դիմաց։ «Ռուբինի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն վնասվածքի պատճառով բաց է թողել խաղը։