Disney-ի գործադիր տնօրեն Բոբ Իգերը և նրա կինը՝ Ուիլո Բեյը կդառնան «Անջել Սիթի» ակումբի նոր սեփականատերերը։ Այս մասին հայտնում է Լոս Անջելեսի թիմի պաշտոնական կայքը, որը հանդես է գալիս Կանանց ֆուտբոլի ազգային լիգայում:
Իգերը և Բեյը ձեռք կբերեն բաժնետոմսերի մեծամասնությունը 250 միլիոն դոլարով, ինչի շնորհիվ «Անջել Սիթին» կդառնա աշխարհի ամենաթանկ կանացի ակումբը: Գործարքի ավարտից հետո Բեյը կզբաղեցնի ակումբի տնօրենների խորհուրդը և լիովին կվերահսկի այն: Բեյն ու Իգերը նույնպես լրացուցիչ 50 միլիոն դոլար կներդնեն ակումբում:
«Անջել Սիթին» հիմնադրվել է 2020 թվականին դերասանուհի Նատալի Պորտմանի, վենչուրային կապիտալիստ Կարա Նորթմանի և ձեռնարկատեր Ջուլի Ուրմանի կողմից։ Reddit-ի հիմնադիր և թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հայազգի ամուսին Ալեքսիս Օհանյանը ակումբի կառավարիչ սեփականատերն էր։ Գործարքի ավարտից հետո Փորթմանը, Ուրմանը և Օհանյանը կշարունակեն աշխատել տնօրենների խորհրդում:
























































