MLS-ի կանոնավոր առաջնության շրջանակում «Ինտեր Մայամին» սեփական հարկի տակ հաղթեց «Չիկագո Ֆայրին»՝ 2:1:
Հաղթող թիմի կազմում աչքի ընկան Մատիաս Ռոխասը (6-րդ րոպե) և Ժորդի Ալբան (75-րդ րոպե): Այս հանդիպմանը վնասվածքի պատճառով չի մասնակցել Լիոնել Մեսսին։
Այս տուրի շրջանակում «Կոլամբուսն» արտագնա խաղում պարտվեց «Ատլանտային» 1-2 հաշվով։ Հյուրերի կազմում միակ գոլը խփեց ուրուգվայահայ հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանը։ Սա նրա 9-րդ գոլն էր այս մրցաշրջանում։
«Ինտեր Մայամին» 25 խաղից հետո 53 միավորով գլխավորում է MLS-ի Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակը: «Կոլամբուսը» 43 միավորով երրորդն է։