«Ատլետիկո Պարանաենսեի» դարպասապահ Բենտուն պայմանագիր է կնքել «Ալ Նասրի» հետ, հայտնում է Սաուդյան Արաբիայի ակումբի պաշտոնական կայքը։
25-ամյա բրազիլացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։ Transfermarkt-ը տրանսֆերի արժեքը գնահատում է 18 մլն եվրո։
Անցած մրցաշրջանում Բենտուն անցկացրել է 27 հանդիպում՝ բաց թողնելով 16 գոլ և անառիկ պահել 14 գոլ։
Նա երկու հանդիպում է անցկացրել Բրազիլիայի հավաքականի կազմում։ Դարպասապահը եղել է Բրազիլիայի հավաքականի կազմում նաև 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության համար, սակայն ոչ մի հանդիպում չի անցկացրել։