Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլին աշխատանքից ազատել է Արգենտինայի սպորտի փոխնախարար Խուլիո Գարոյին , որը Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիին կոչ է արել ներողություն խնդրել Ֆրանսիայի ազգային հավաքականի հասցեին հնչած ռասիստական վանկարկման համար։
«Նախագահի գրասենյակն ասում է, որ ոչ մի կառավարություն չի կարող թելադրել, թե ինչ մտածել և ինչ անել Արգենտինայի հավաքականի Աշխարհի չեմպիոնին և Ամերիկայի կրկնակի գավաթակրին կամ որևէ այլ քաղաքացու։ Այդ իսկ պատճառով Խուլիո Գարրոն դադարում է զբաղեցնել Արգենտինայի սպորտի փոխնախարարի պաշտոնը»,- ասվում է X սոցիալական ցանցում արված պաշտոնական հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ վիրավորական երգը Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները կատարել էին 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում Կոլումբիայի դեմ տարած հաղթանակից հետո (1:0):