Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Մինսկի «Դինամոյին» պարտվելուց հետո (0։1) «Փյունիկը» հաղորդագրություն է տարածել։
«Այս պարտությունը ցավալի է, բայց մենք գլուխներս բարձր ենք պահում, քանի որ Եվրոպայում մեր ճանապարհը շարունակվում է: Շնորհակալ ենք ձեր աջակցության համար»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ «Դինամոյին» պարտվելուց հետո «Փյունիկը» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում և կմրցի Սլովակիայի «Սլովանի» և Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգայի» դիմակայության պարտվողի հետ։