Հուլիսի 16-ին Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում «Փյունիկը» Երևանում ընդունել է Մինսկի «Դինամոյին»։
Հանդիպման մեկնարկում ավելի ակտիվ էին երևանյան թիմի ֆուտբոլիստները, 14-րդ րոպեին Օտուբանջոն լավ հնարավորություն ստացավ, սակայն այդ դրվագում գոլ չգրանցվեց։ Տասը րոպե անց Յուսուֆը նորից լավ հարված կատարեց, երբ ստացավ գնդակը տուգանային հարվածից հետո մրցակցի ֆուտբոլիստների անդրադարձից․․․ բայց լուսատախտակին հաշիվը չփոխվեց։ 34-րդ րոպեին արդեն մրցակցի ֆուտբոլիստ Մելնիչենկոն հարված կատարեց մեր թիմի դարպասին, սակայն Ավագյանը տեղում էր։ Քիչ անց բելառուսցիները ևս մեկ հարված կատարեցին դեպի դարպասը, սակայն այս անգամ արդեն շեղ։ 43-րդ րոպեին արդեն Մայան նպաստավոր դիրքից հարվածեց, բայց վստահ խաղաց Լապուխովը, իսկ մինսկյան թիմի հակագրոհի դրվագում փայլեց արդեն մեր դարպասապահը՝ Ավագյանը։
Այսպիսով, առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին և թիմերը ընդմիջման գնացին 0-0 հաշվով։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի «Փյունիկ»-«Դինամո Մինսկ» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին՝ 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի։