Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դադարել է շփվել «Զենիթ» տեղափոխված ակումբի նախկին պաշտպան Սերգեյ Վոլկովի հետ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
«Ես Սերգեյ Վոլկովի հետ չեմ շփվում։ Մենք տեսանք նրա հարցազրույցը դա մեզ համար հաճելի չէ, նա պետք է հարգի այն ակումբին որը «մեծացրել» է իրեն»,- ասել է Սպերցյանը։
Հիշեցնենք, որ Վոլկովը հունիսին, պետերբուրգյան ակումբ տեղափոխվելուց հետո, քննադատել էր «Կրասնոդարի» ղեկավարությանը, բացի այդ նաև տոնել էր «Զենիթի» չեմպիոնությունը, թեև այդ ժամանակ դեռ խաղում էր «Կրասնոդարում», որը մինչև վերջին տուրը պայքարում էր չեմպիոնության համար։