Մայամիի (ԱՄՆ, Ֆլորիդա) «Հարդ Ռոք» մարզադաշտում ավարտվել է 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը Արգենտինայի և Կոլումբիայի հավաքականների միջև։ Արգենտինացիները 112-րդ րոպեին հարձակվող Լաուտարո Մարտինեսի խփած գոլի շնորհիվ հաղթել են նվազագույն հաշվով և երկրորդ տարին անընդմեջ նվաճել Ամերիկայի գավաթը:
Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Արգենտինայի հավաքականի 36-ամյա կիսապաշտպան Անխել Դի Մարիան։ Ֆուտբոլիստը հայտնվել է Ալբիսելեստեի մեկնարկային կազմում ու փոխարինվել 117-րդ րոպեին, երբ հաշիվը 1:0 էր հօգուտ արգենտինացիների։
Դի Մարիան ավելի վաղ հայտարարել էր, որ 2024 թվականի գավաթի եզրափակիչը լինելու է կարիերայի վերջին հանդիպումը Արգենտինայի հավաքականի կազմում։