Այսօր՝ հուլիսի 15-ին, Արգենտինայի հավաքականը Մայամիի «Հարդ Ռոք» մարզադաշտում կայացած 2024 թվականի ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում հաղթեց Կոլումբիայի ընտրանուն և պատմության մեջ 16-րդ անգամ դարձավ Ամերիկայի գավթակիր։
Այսպիսով, արգենտինացիները Ֆինալիսիմա-2024-ում կխաղան Իսպանիայի հավաքականի հետ, որը ավելի վաղ ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչում 2։1 հաշվով առավելության էր հասել Անգլիայի հավաքականի նկատմամբ՝ պատմության մեջ 4-րդ անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն։
Հիշեցնենք, որ Ֆինալիսիմայի գործող գավաթակիրները արգենտինացիներն են։ Այս մրցաշարի շրջանակում միմյանց դեմ են մրցում Ամերիկայի գավաթի և Եվրոպայի առաջնության հաղթող թիմերը։