Ֆուտբոլային փորձագետ Գարի Լինեկերը կիսվել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի մասին իր մտքերով Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչ հանդիպումից առաջ։
«Ես իսկապես ուրախ եմ Գարեթի համար: Կարծում եմ՝ սա նրա վերջին մրցաշարն է։ Կարծում եմ, որ Կատարում կայացած Աշխարհի առաջնությունն իրոք հոգեբանորեն հյուծեց նրան։ Բայց եթե այդպես է, ապա ի՞նչ ճանապարհ պետք է նա անցնի։
Ինչ էլ որ լինի հիմա, նա մեծ հարգանք է վայելելու։ Նա այնքան էմոցիաներ պարգևեց երկրին: Թիմը լրիվ խառնաշփոթի մեջ էր, երբ նա եկավ, և այժմ նրանք մարտահրավեր են նետում չորս մրցաշար անընդմեջ՝ կիսաեզրափակիչ, եզրափակիչ, քառորդ եզրափակիչ, ևս մեկ եզրափակիչ:
Եթե Անգլիան հաղթի, Գարեթը կարող է լքել հավաքականը։ Նա կարող է վերցնել իր մեդալը, ստանալ իր ասպետի կոչումը, և բոլորը հավիտյան կսիրեն նրան»,- Լինեկերի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։
























































