Կայացել է ESPN-ի բոլոր սպորտաձևերի ամենամյա միջոցառումը՝ ESPY Awards 2024-ը: Արդյունքում, «Դալաս Մավերիկսի» խաղացող Լուկա Դոնչիչը արժանացել է ESPY մրցանակին՝ որպես Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA-ի) լավագույն խաղացող:
Սլովենացին հաղթել է այնպիսի հավակնորդների, ինչպիսիք են Նիկոլա Յոկիչը «Դենվեր Նագեթսից», որը նախորդ մրցաշրջանի վերջում դարձավ NBA-ի MVP, Շի Գիլջես-Ալեքսանդերը «Օկլահոմա Սիթի Թանդերից» և Ջեյսոն Տատումը «Բոստոն Սելթիքսից»:
Անցած մրցաշրջանում NBA-ի կանոնավոր առաջնության մեկ խաղում Դոնչիչը միջինը վաստակել է 33,9 միավոր, կատարել 9,2 անդրադարձ և կատարել 9,8 արդյունավետ փոխանցում։ Փլեյ-օֆֆում Լուկան ցույց է տվել հետևյալ վիճակագրությունը՝ մեկ խաղում 28,9 միավոր, 9,5 փոխանցում և 8,1 անդրադարձ։
























































