«Մեծ սաղավարտի» եռակի չեմպիոն և աշխարհի 3-րդ ռակետ իսպանացի Կարլոս Ալկարասը կրկնել է Անգլիայի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի՝ գոլը նշելու ոճը՝ Ուիմբլդոն 2024-ի 1/8 եզրափակիչ դուրս գալուց հետո։ Ալկարասը մրցաշարի ներկայիս տիտղոսակիրն է։
Երրորդ շրջանի խաղում Ալկարասը հաղթել է US Open 2022-ի կիսաեզրափակիչի մասնակից, աշխարհի 29-րդ ռակետ ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին: