Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի նախավերջին խաղում Պորտուգալիայի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց Թուրքիայի հետ խաղում 3-0 հաշվով։
Հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին բացեց պորտուգալացիների կիսապաշտպան Բերնարդու Սիլվան։
28-րդ րոպեին զավեշտալի դրվագ է տեղի ունեցել. Թուրքիայի հավաքականի պաշտպան Սամեթ Աքայդինը պարզապես գնդակը գլորեց դեպի իր դարպասը՝ չնկատելով, որ դարպասապահը կանգնած է իր կողքին, ոչ թե դարպասում։ Ակայդինի փոխանցումից հետո գնդակը գլորվեց թուրքական թիմի դարպասի ցանցը։ Նշենք, որ այս ինքնագոլն արդեն 7-րդ է Եվրոպայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 23 խաղում։
Երկրորդ խաղակեսում Կրիշտիանու Ռոնալդուի օգնությամբ աչքի ընկավ Բրունու Ֆերնանդեշը՝ 3-0։ Այսպիսով, Ռոնալդուն 7-րդ գոլային փոխանցումը կատարեց Եվրոպայի առաջնություններում, ինչը լավագույն ցուցանիշն է մրցաշարի պատմության մեջ։
Այսպիսով, Պորտուգալիայի հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ, վաստակեց 6 միավոր և դուրս եկավ փլեյ-օֆֆ։ Թուրքիայի ընտրանին 3 միավորով երկրորդն է խմբում, իսկ Չեխիան և Վրաստանն ունեն մեկական միավոր։
Վերջին՝ երրորդ տուրում Պորտուգալիան կխաղա Վրաստանի հետ, իսկ Թուրքիան՝ Չեխիայի։
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սահմանել է Եվրոպայի առաջնության ռեկորդ՝ անընդմեջ անցկացրած հանդիպումների քանակով: Այս հանդիպումը նրա համար 19-րդն անընդմեջ խաղն է Եվրոյում։ Այսպիսով, նա շրջանցեց իտալացի պաշտպան Լեոնարդո Բոնուչիի նախորդ ռեկորդը, ով անընդմեջ անցկացրել է 18 հանդիպում։ Նշենք, որ ավելի վաղ 39-ամյա պորտուգալացին դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով խաղացել է Եվրոպայի վեց առաջնություններում։ Նախկինում Ռոնալդուն ազգային հավաքականի կազմում հանդես է եկել Եվրոյում 2004, 2008, 2012, 2016 և 2020 թվականներին (անցկացվել է 2021 թվականին)։