Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սահմանել է Եվրոպայի առաջնության ռեկորդ՝ անընդմեջ անցկացրած հանդիպումների քանակով։
Այս պահին Պորտուգալիան Եվրոպայի 2024 թվականի առաջնության երկրորդ տուրում հանդիպում է Թուրքիայի հետ, 39-ամյա Ռոնալդուն իր թիմի մեկնարկային կազմում է։
Այս հանդիպումը նրա համար 19-րդն անընդմեջ խաղն է Եվրոյում։ Այսպիսով, նա շրջանցեց իտալացի պաշտպան Լեոնարդո Բոնուչիի նախորդ ռեկորդը, ով անընդմեջ անցկացրել է 18 հանդիպում։
Նշենք, որ ավելի վաղ 39-ամյա պորտուգալացին դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով խաղացել է Եվրոպայի վեց առաջնություններում։ Նախկինում Ռոնալդուն ազգային հավաքականի կազմում հանդես է եկել Եվրոյում 2004, 2008, 2012, 2016 և 2020 թվականներին (անցկացվել է 2021 թվականին)։