Հունիսի 20-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգայի նհավաքականը նահանջել է մեկ հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 96-րդ տեղը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Արգենտինան պահպանել է առաջատարի դիրքերը։ Երկրորդ տեղում Ֆրանսիան է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Բելգիայի հավաքականը։
Տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1․ Արգենտինա 1860.14
2․ Ֆրանսիա 1837.47
3․ Բելգիա 1797.98
4․ Բրազիլիա 1794.9
5․ Անգլիա 1787.88
6․ Պորտուգալիա 1747.04
7․ Նիդերլանդներ 1746.66
8․ Իսպանիա 1729.92
9․ Խորվաթիա 1728.3
10. Իտալիա 1724.37
71. Հյուսիսային Մակեդոնիա 1348.63
96. Հայաստան 1230.79
138. Լատվիա 1095.98
139. Ֆարերյան կղզիներ 1093.7