Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է տղամարդկանց մենախաղի թարմացված վարկանիշային աղյուսակը։
Կարեն Խաչանովը 22-րդն է վարկանիշում։ Վարկանիշային աղյուսակը գլխավորել է իտալացի Յանիկ Սիները։ Իսպանացի Կարլոս Ալկարասը, ով հաղթել է Ռոլան Գարոսում, բարձրացել է երկրորդ տեղ, սերբ Նովակ Ջոկովիչը առաջին տեղից նահանջել է երրորդ տեղ։
1․ Յանիկ Սիներ (Իտալիա) – 9525 միավոր։
2 (3). Կարլոս Ալկարաս (Իսպանիա) – 8580.
3 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 8360.
4 (4). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) — 6885.
5 (5). Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան) — 6485.
6 (6). Անդրեյ Ռուբլև (Ռուսաստան) — 4710.
7 (7). Կասպեր Ռուդ (Նորվեգիա) — 4025.
8 (8). Հուբերտ Հուրկաչ (Լեհաստան) – 3995.
9 (11). Ալեքս դե Մինաուր (Ավստրալիա) — 3845.
10 (10). Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) – 3775…
22 (18). Կարեն Խաչանով (Ռուսաստան) – 1780…