Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոսել է մադրիդյան ակումբում իր ապագայի մասին:
«Ուզում եմ ընդմիշտ մնալ «Ռեալում»: Հուսով եմ, որ նախագահ Ֆլորենտինո Պերեսը կլսի իմ խոսքերը և նոր պայմանագիր կառաջարկի»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն սոցիալական ցանցերում։
Վինիսիուսը «Ռեալ» է տեղափոխվել «Ֆլամենգոյից» 2018 թվականի հուլիսին: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Ավարտված մրցաշրջանում Վինիսիուսն անցկացրել է 39 հանդիպում, դարձել 24 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 150 միլիոն եվրո։