Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռիվալդոն խոսել է Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։
«Չեմ կարծում, որ Մբապեի տեղափոխությունը «Ռեալ» կվնասի Ռոդրիգոյին կամ Վինիսիուսին։ Ճնշումը լինելու է Մբապեի վրա, որը կմիանա այն թիմին, որն ամենայն հավանականությամբ, կհաղթի Չեմպիոնների լիգան, տիտղոս, որը նա դեռ չի նվաճել»,- Ռիվալդոյի խոսքն է մեջբերել AS-ը:
Մայիսի 10-ին Մբապեն հայտարարել էր ՊՍԺ-ից հեռանալու որոշման մասին։ Դեռևս հայտնի չէ, թե նա որտեղ կշարունակի կարիերան, սակայն լրատվամիջոցները գրում են, որ հարձակվողը կդառնա Մադրիդի «Ռեալի» խաղացող։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից։ Նախորդ մրցաշրջանում 25-ամյա Մբապեն թիմի կազմում անցկացրել է 48 հանդիպում, որոնցում խփել է 44 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։
























































