«Գալաթասարայը» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի ծառայություններով, հայտնում է 90min-ը։
Ըստ աղբյուրի՝ թուրքական ակումբը ցանկանում է ձեռք բերել գերմանացուն՝ 2024/25 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում ավելի հաջող ելույթ ունենալու համար։
2023/24 մրցաշրջանում Գյունդողանը «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 51 խաղում դարձել է 5 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 16 միլիոն եվրո։
























































