«Սևիլիայի» պաշտպան Խեսուս Նավասը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։
Թիմի ավագն իր որոշման մասին հայտնել է բոլոր խաղացողներին ու անձնակազմին այսօր առավոտյան։ Նավասն ակումբի պատմության մեջ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է (688 հանդիպում)։ Նա նաև առաջատար է թիմի հետ նվաճած գավաթների քանակով՝ 8։
Նավասը «Սևիլիայում» հանդես է եկել 2003-ից 2013 թվականներին, ապա տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: 2017 թվականին նա վերադարձել է հարազատ թիմ։
























































