«Յուվենտուսը» մտադիր է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել իտալացի մասնագետ Տիագո Մոտային, որը գլխավորում է «Բոլոնիան»։ Թուրինյան ակումբը նրան 3 տարվա պայմանագիր է ցանկանում առաջարկել։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ «Յուվենտուսը» տպավորված է Մոտտայի աշխատանքով։ Իտալացի մասնագետը, որը նույնպես ցանկանում է մարզել «Յուվենտուսը», շուտով իր որոշման մասին կհայտարարի «Բոլոնիայի» ղեկավարությանը։
Հիշեցնենք, որ իտալական Ա Սերիայի 36 տուրից հետո «Բոլոնիան» վաստակել է 67 միավոր և երրորդ տեղում է։ Թիմը հաջորդ մրցաշրջանում երաշխավորել է իր մասնակցությունը Չեմպիոնների լիգայում։
























































