Իսպանական Լա Լիգան հրապարակել է մրցաշրջանի լավագույն մարզչի մրցանակի հավակնորդներին։
Մրցանակի հավակնորդների ցուցակում ընդգրկված են Կարլո Անչելոտին (Ռեալ Մադրիդ), Միչելը (Ժիրոնա), Էռնեստո Վալվերդեն (Աթլետիկ), Դիեգո Սիմեոնեն (Ատլետիկո Մադրիդ) և Մարսելինոն (Վիլյառեալ):
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին չի ընդգրկվել հավակնորդների ցուցակում։
Մրցանակի հաղթողի անունը հայտնի կդառնա մայիսի 28-ին։ Մադրիդի «Ռեալը» 2023/24 մրցաշրջանում ժամանակից շուտ դարձավ Իսպանիայի չեմպիոն։