Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատասխանել է թիմի կիսապաշտպաններ Տոնի Կրոսի և Լուկա Մոդրիչի ապագայի մասին հարցին։
Ֆուտբոլիստների պայմանագրերը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ են մինչև այս տարվա ամառ։
«Նրանք ունեն նույն իրավիճակները, և մենք նրանց հետ կխոսենք Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո: Առայժմ բոլորս մտածում ենք հունիսի մեկի մասին, և սա մեր երկրորդական նպատակն է։
Կրոսը կարո՞ղ է նվաճել «Ոսկե գնդակը»: Ամեն ինչ հնարավոր է: Նա հնարավորություն ունի հաղթելու Չեմպիոնների լիգան և Եվրո 2024-ը, ինչո՞ւ ոչ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։