Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել է «Ալավեսին» և 5 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը: Գոլերից մեկը հեղինակել է հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, որի համար այս գոլն արդեն 19-րդն էր Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում։
Այսպիսով, կիսապաշտպանը մոտեցել է անգլիացի խաղացողների շրջանում Իսպանիայի առաջնությունում խփած գոլերի քանակով ռեկորդին։ Մրցաշարի պատմության մեկ մրցաշրջանում միայն Գարի Լինեկերն է ավելի շատ գոլ խփել, քան Բելինգհեմը։ Հայտնի հարձակվողը 1986/1987 մրցաշրջանում 20 գոլ է խփել «Բարսելոնայի» կազմում։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում Բելինգհեմը մասնակցել է 40 խաղի, որոնցում խփել է 23 գոլ և կատարել 12 արդյունավետ փոխանցում։ Իսպանիայի Լա Լիգայի մրցաշրջանի վերջին երկու խաղերում Մադրիդի «Ռեալը» կհանդիպի «Վիլյառեալի» և «Բետիսի» հետ։
























































