Մայիսի 14-ին Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի 36-րդ տուրի խաղում կհյուրընկալվի «Ալավեսին»։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:30-ին:
Ինչպես հայտնում են իսպանական լրատվամիջոցները, «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին այսօր մեկնարկային կազմում դաշտ դուրս կբերի դարպասապահ Կեպա Արիսաբալագային՝ հնարավորություն տալով իսպանացուն վերջին հանդիպումն անցկացնել թիմի կազմում։ Մադրդիդյան թիմը ժամանակից շուտ հռչակվել է Իսպանիայի չեմպիոն և մրցաշարային խնդիրներ չի լուծում։
Կեպան «Չելսիից» վարձավճարով մադրիդյան թիմ էր տեղափոխվել օգոստոսին, երբ Տիբո Կուրտուան վնասվածք ստացավ: Իսպանացին «Ռեալի» կազմում անցկացրել է 19 հանդիպում, որոնցից 8-ում դարպասն անառիկ է պահել, բայց ի վերջո մրցակցությունը զիջել է Անդրեյ Լունինին։
Մրցաշրջանի ավարտից հետո Կեպան կվերադառնա «Չելսի»: