Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Կոնստանտին Տյուկավինը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։
Ռուս հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ Տյուկավինի տեղափոխությունը մադրիդյան թիմի կազմ կարող է տեղի ունենալ առաջիկա ամռանը: Այս մասին իր աղբյուրներին հղում կատարելով՝ հայտնում է Первый спорт տելեգրամյան ալիքը:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում 21-ամյա Տյուկավինը բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման։ Նրան հաջողվել է խփել 17 գոլ և կատարել 10 արդյունավետ փոխանցում:
Հեղինակավոր Transfermarkt ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 12 միլիոն եվրո: Մոսկովյան ակումբի և հարձակվողի միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը: