Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Լա լիգայի 36-րդ տուրի՝ «Ալավեսի» հետ խաղից առաջ պատասխանել է այն հարցին, թե ով է խաղալու դարպասում։
«Ո՞վ է խաղալու դարպասում: Մենք որոշում կկայացնենք. Լունինը կարող է խաղալ այս հանդիպումներից մեկում, և մենք նաև ցանկանում ենք Կեպային մի փոքր խաղալու հնարավորություն տալ։
Հեշտ չի լինի, քանի որ շատ հանդիպումներ չեն մնացել։ Լունինը ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրեց, իսկ Կուրտուան, երբ նա իր մակարդակի վրա է, լավագույնն է աշխարհում»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Ռեալ» — «Ալավես» հանդիպումը կկայանա այսօր՝ մայիսի 14-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:30-ին: Հունիսի 1-ին Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից առաջ թիմը Լա Լիգայում կխաղա նաև «Վիլյառեալի» (մայիսի 19) և «Բետիսի» (մայիսի 25) դեմ։