Կիրակի օրը «Սանկտ Պաուլին» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց «Օսնաբրուկին» և ապահովեց Երկրորդ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում նվազագույնը երկրորդ հորիզոնականը:
Այսպիսով, «Սանկտ Պաուլին» վերադարձավ Գերմանիայի բարձրագույն լիգա, որը թիմը լքել էր 2010/2011 մրցաշրջանում։
Հիշեցնենք, որ «Հոլշտեյնը» նույնպես Բունդեսլիգայի ուղեգիր է ձեռք բերել: Այս թիմը պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Գերմանիայի Բունդեսլիգայում։
Դյուսելդորֆի «Ֆորտունան» կավարտի մրցաշրջանը Երկրորդ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում։ Սա նշանակում է, որ թիմը ևս փլեյ-օֆֆում պայքարելու է բարձրագույն լիգայի ուղեգրի համար։