Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը Լա լիգայի 32-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղում (3-2) իրացրեց 11 մետրանոցը։
Հարձակվողի գոլը նրա համար 7-րդն էր կլասիկոյում: Բրազիլացիների շրջանում այս ցուցանիշով Վինիսիուսն առաջինն է՝ շրջանցելով Ռոնալդոյին և Էվարիստո դե Մասեդոյին (6-ական գոլ)։
Ցուցակում հաջորդներն են Ռոնալդինյոն, Ռիվալդոն և Ջովանին, ովքեր 5-ական գոլ են խփել Էլ Կլասիկոյում։ Նեյմարն ու Ռոմարիոն երեք անգամ են աչքի ընկել «Ռեալ»-«Բարսելոնա» դիմակայությունում։
Էլ Կլասիկոյի լավագույն ռմբարկուն Լիոնել Մեսսին է (26 գոլ), որին հաջորդում են Կրիշտիանու Ռոնալդուն, Ալֆրեդո դի Ստեֆանոն (18-ական գոլ) և Կարիմ Բենզեման (16):
























































