«Բարսելոնայի» ղեկավարությունը թիմի նոր գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է իսպանացի մասնագետի թեկնածությունը։
Ինչպես տեղեկացնում է TEAMtalk-ը, «Բարսելոնան» հետաքրքրված է «Աստոն Վիլլայի» մարզիչ Ունայ Էմերիի ծառայություններով։
Ավելի վաղ կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Չավին հայտարարել էր մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։
Հիշեցնենք, որ մինչ «Աստոն Վիլան» Ունայ Էմերին աշխատել է «Վիլյառեալում»։ Ակումբի հետ նա հաղթել է Եվրոպա լիգան 2021/2022 մրցաշրջանում։ Բացի այդ, իսպանացին «Սեւիլիայի» հետ երեք անգամ հաղթել է այս մրցաշարում։
























































