Իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է իր հայրենակից Կառլո Անչելոտիի մասին, որը գլխավորում է Մադրիդի «Ռեալը», այն բանից հետո, երբ «սերուցքայինները» դուրս եկան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ՝ այս մրցաշարի քառորդ եզրափակիչում հաղթելով «Մանչեսթեր Սիթիին»։
«Կառլո Անչելոտին աշխարհի մեծագույն մարզիչն է, նրա արդյունքներն են դա ապացուցում: Նրա ուժը կայանում է նրանում, որ իր խաղաոճը հարմարեցնում է իր խաղացողների առանձնահատկություններին: Սա օգնում է նրանց ավելի լավը դառնալ:
Նա նաև ուժ և հեղինակություն ունի հանդերձարանում»,- Կապելոյի խոսքը մեջբերում է լրագրող Նիկոլո Սկիրան X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
























































