Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է նոր պայմանագիր ստորագրել թիմի հետ, հայտնում է լրագրող Մատեո Մորետոն։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է երկու մրցաշրջանից, սակայն ակումբն արդեն նոր պայմանագիր է ցանկանում կնքել ֆրանսիացու հետ։
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին, որ Գրիզմանի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն և «Ինտեր Մայամին»: Ֆուտբոլիստն իր հերթին ավելի վաղ ասել էր, որ ցանկանում է կարիերան ապագայում շարունակել ԱՄՆ-ում։
Այս մրցաշրջանում հարձակվողն ակումբի կազմում անցկացրել է 41 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 21 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
























































