Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գոհ է մնացել թիմի ցուցադրած խաղից Լա լիգայի 31-րդ տուրի՝ «Մալյորկայի» հետ խաղում (1-0)։
«Ես շատ գոհ եմ, քանի որ երկրորդ խաղակեսում մենք բարձր մակարդակով խաղացինք։ Մենք գիտենք, թե ինչ դիրքում ենք և ինչ է պահանջվում մեզանից յուրաքանչյուր խաղում։
Մենք բավականին հուսալի ենք գործում, չնայած միշտ չէ, որ լավ էինք խաղում։
Մեր մակարդակը գերազանց է, բայց որքան բարձր է այն, այնքան ավելի դժվար է լինում պարտավորություններ ստանձնելը։ Կարծում եմ՝ սա այն է, ինչին մենք հասել ենք»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
























































