Ապրիլի 13-ին իսպանական Լա լիգայի 31-րդ տուրի շրջանակում հանդիպեցին «Մալյորկան» ու Մադրիդի «Ռեալը»։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Մադրիդյան թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Օրելյեն Չուամենին։
Այս արդյունքը Կարլո Անչելոտիի թիմին թույլ տվեց Լա Լիգայում անպարտելիության շարքը հասցնել 25 հանդիպման։
Հիշեցնենք, որ վերջին անգամ «Ռեալը» պարտվել էր 2023 թվականի սեպտեմբերին Մադրիդի «Ատլետիկոյի» հետ դերբիում (1-3):
«Ռեալը» 78 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։
























































