Այսօր՝ ապրիլի 13-ին, իսպանական Լա լիգայի 31-րդ տուրի շրջանակում հանդիպեցին «Մալյորկան» ու Մադրիդի «Ռեալը»։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։
Մադրիդյան թիմի կազմում շատ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Օրելյեն Չուամենին։
Այս խաղից հետո «Ռեալը»78 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Մալյորկան» 31 միավորով 15-րդն է։
























































