«Աթլետիկի» երկրպագու Խերարդո Ֆլորեսը մահացել է թիմի՝ Կոպա դել Ռեյում հաղթանակի մասսայական տոնակատարությունների ժամանակ, որի ընթացքում բասկերը նաև նավարկել են հետով: Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆլորեսը մահացել է այն բանից հետո, երբ տեսել է լողացող նավը։ Ընդգծվում է, որ ակումբն արդեն ցավակցություն է հայտնել երկրպագուի մահվան կապակցությամբ։
Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում «Աթլետիկը» Սևիլիայի «Օլիմպիկո դե Սևիլիա» — «Լա Կարտուխա» մարզադաշտում հանդիպել է «Մալյորկայի» հետ։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով. 11-մետրանոց հարվածաշարում «Աթլետիկն» առավելության է հասել 4:2 հաշվով: Իսպանիայի գավաթում այս հաղթանակը թիմի համար առաջինն էր վերջին 40 տարում։
Բիլբաոյի «Աթլետիկն» իր պատմության մեջ 25-րդ անգամ է նվաճել Իսպանիայի գավաթը: Նախորդ անգամ թիմն այս տիտղոսը նվաճել էր 1983/1984 մրցաշրջանում։
























































