Մադրիդի «Ռեալի» 38-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը վստահ չէ, թե արդյոք պե՞տք է հեռանա մադրիդյան թիմից, չնայած դժգոհ է ակումբում ստացած խաղաժամանակից։ Այս մասին հայտնում է Football Espana-ն՝ հղում անելով լրագրող Մատեո Մորետտոյին։
Աղբյուրի տեղեկություններով՝ Մոդրիչը ներկայում մտածում է հաջորդ մրցաշրջանում «Ռեալում» իր դերակատարության շուրջ:
Ընդգծվում է, որ խորվաթ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Մերձավոր Արևելքի և MLS-ի ակումբներ։ Բացի այդ, Մոդրիչի նկատմամբ հստակ հետաքրքրություն է ցուցաբերում Զագրեբի «Դինամոն»։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Մոդրիչը բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 8 միլիոն եվրո:
























































